254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2026 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 114 դեպք։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։

Դեպքերից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 90-ը՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

114 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանված և թաքցված ծավալը կազմել է 11,744,571.8 խմ։

Միայն 90 դեպքով տեսչական մարմնի կողմից հաշվարկված՝ շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 254,458,029.2 ՀՀ դրամ։

Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

Показать меньше

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում