2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ. Մարտին Գալստյան

2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ. Մարտին Գալստյան

2027-ի բյուջեում կամ բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մրցունակության և տնտեսության դիմակայունության ամրապնդման, տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքներում, ինչպես նաև մարդկային և ֆիզիկական կապիտալում ներդրումների բարձր մակարդակի պահպանման և կառուցվածքային բարեփոխումների միջոցով տնտեսական ներուժի հետագա ընդլայնման նպատակներին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ-ի եզրակացությունը 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարության գնահատմամբ՝ վերջին տարիներին տնտեսական աճի ներուժն աճել է և կազմում է 5–5,5 տոկոս։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ նախորդ տարիների բարձր տնտեսական աճին նպաստած մի շարք կարճաժամկետ գործոնների ազդեցությունների աստիճանական չեզոքացման պայմաններում կայուն և բարձր տնտեսական աճի պահպանումն էապես կախված կլինի արտադրողականության բարձրացմանը, արտահանման և մասնավոր ներդրումների խթանմանը, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունների արդյունավետ իրականացումից։

«2027-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակականությունն ու պարտքի կայունության ամրապնդումը համադրելով մարդկային կապիտալի զարգացման և տնտեսության զարգացման ներուժի հետագա ընդլայնմանը նպաստող քաղաքականությունների իրականացման հետ»,– ասաց Գալստյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում