ԿԿարմեն Ղուկասյան

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ

Ակնհայտ է, որ որոշ ուղղություններով այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները, մասնավորապես բնակարանաշինության հատվածում, գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները, և ընդհանուր առմամբ կապիտալ ներդրումներն արդեն իսկ գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դպրոցաշինության ծավալների մասին էլ կարող ենք, ըստ էության, նույնն ասել։ Այստեղ առանձնահատկությունն այն է, որ դպրոցաշինությունը հաշվարկվում է աշակերտների թվով, թե ենթակառուցվածքը քանի աշակերտի համար է նախատեսված։

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ՀՀ-ն այսօր իրականացնում է ավելի շատ կապիտալ ներդրումներ, քան ունեցել ենք Խորհրդային Հայաստանի ժամանակներում, և սա, իհարկե, շատ մեծ և պատմական հաջողություն է»,– ասաց վարչապետը։

Վերադառնալով ՀՀ-ի 2027 թվականի պետական բյուջեի նախագծին՝ ընդգծեց՝ մենք խոսում ենք նախագծի մասին՝ 10 մլրդ դոլար կամ 3 տրլն 604 մլրդ դրամ եկամտային տող ունեցող բյուջեի մասին, որը ծրագիր է, պլան է, որը պետք է իրագործվի։

«Ուզում եմ ասել, որ 2026 թվականի արդյունքներով ՀՀ-ի՝ մեր բոլորիս կողմից պլանավորված պետական բյուջեն գերակատարված է, ինը ամիսների տվյալներով, 127 միլիարդ դրամի չափով։ Այսինքն՝ պլանավորվածից այդքան ավելի ենք մենք եկամուտներ ապահովել, և այդ ծախսերի մի հիմնական մասն ուղղվում է ՀՀ-ում կենսաթոշակների բարձրացման սպասարկմանը, առողջության ապահովագրությանը և այդպես շարունակ»,– ընդգծեց վարչապետը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում