Ջրամբարներում ռեկորդային լցվածության շնորհիվ Սևանից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի զգացվելու:
Ընդ որում՝ Ապարանի ջրամբարը լցնելու դեռ հավելյալ հնարավորություն կա, իսկ Ախուրյանի դեպքում նույնիսկ հնարավոր է ջրի որոշակի պաշար բաց թողնվի: Այստեղ ջրի մակարդակը հասել է ամենաբարձր ցուցանիշին։
Նոր ջրամբարների կառուցումն էլ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: 5 ջրամբարի կառուցումը նախատեսված է 2026-2031 թվականների ծրագրով:
Առաջիկայում շինարարությունը կմեկնարկի: Բացի այդ՝ արդեն պատրաստ է Վեդու ջրամբարը, որը շուտով կհանձնվի շահագործման։
Ոլորտի պատասխանատուների համոզմամբ՝ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով, ավտոմատ կառավարման համակարգով ջրամբարները հնարավորություն կտան արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսները և ունենալ տարածաշրջանում մրցունակ ենթակառուցվածքներ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում:













