Հիբրիդային հարձակումներին հակազդելու արդյունավետ միջոցներն առկա են, համոզված են փորձագետները՝ հիբրիդային սպառնալիք համարելով ԵԱՏՄ անդամ չորս պետությունների անհայտ մասնագետների զեկույցը:
Այդ փաստաթղթով փորձում են տպավորություն ստեղծել, թե գործակցությունից միակ շահողը Հայաստանն է և թե մեր երկրի հեռացումը չի վնասի կառույցին:
Վերլուծաբանները փաստարկներով նշում են, որ թե՛ գազի գնի բարձրացման, թե՛ արտահանումների վերաբերյալ զեկույցում առկա պնդումներն ուռճացված են, մատնացույց են անում նաև ռիսկերը կառավարելու ուղիները:
Մասնագետներն ընդգծում են, որ զեկույցը շրջանցել է մի շարք կարևոր հարցեր, օրինակ, թե որքան հարկեր են Ռուասաստանում վճարում հայաստանցի աշխատանքային միգրանտները կամ ինչ նյութական արժեք են ստեղծում և որքանով են նպաստում Ռուսաստանի տնտեսության աշխուժացմանը:
Մասնագիտական եզրակացությունն է՝ Մոսկվան կամենում է վախեցնել Հայաստանին, այնինչ հենց Ռուսաստանն է կտրված համաշխարհային իրողություններից:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան











