Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահը կոչ է արել բարեփոխել կազմակերպությունը, որի գործունեությունն արդեն 60 ուղղություն է ընդգրկում։
Տոկաևը նաև ընդգծել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում կնքված համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը և առաջարկել է ստեղծել մշտական ներկայացուցիչների խորհուրդ։
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը ռազմական դաշինք չէ և այդպիսին չպետք է դառնա ապագայում։ Սա Ղազախստանի դիրքորոշումն է», - շեշտել է նախագահը։
Անկարայում կայացած գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է քննարկել կազմակերպությանը Ռուսաստանի միանալու կամ նրան դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։
Ըստ նրա՝ դա կբարձրացնի Թյուրքական պետությունների կազմակերպության հեղինակությունը։ Տոկաևը հիշեցրել է թյուրքական աշխարհի հետ Ռուսաստանի դարավոր կապերի, երկրում ապրող թյուրքական ժողովուրդների և ռուսաստանյան «Ալթայ՝ թյուրքական քաղաքակրթության օրրան» նախագծի մասին։ Նա նաև նշել է, որ շատ ռուսերեն բառեր ունեն թյուրքական ծագում։










