Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով. Փաշինյան

Ընտրակաշառք չպետք է բաժանի։ Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք՝ բառիս քաղաքական իմաստով։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ Հայաստանում ընդդիմության չափանիշների վերաբերյալ հարցին։

«Ես մեր գործընկերներին կուսակցության նիստերում՝ և՛ նախաձեռնող խմբերի, և՛ վարչության, ասել եմ՝ Հայաստանում այսպիսի խոսույթ է եղել շատ երկար ժամանակ, որը, ի միջի այլոց, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին վերակենդանացավ։ Խոսում են ինչ-որ մարդկանց մասին, ասում են՝ սա 50 ձայն ունի, սա 100 ձայն ունի, սա 200 ձայն ունի, սա 300 ձայն ունի։ ՀՀ-ում ամեն մարդ ունի մեկ ձայն։ Ով որ ունի մեկ ձայնից ավելի, ինքն իմ դասակարգային թշնամին է, և այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական հանձնառությունն է։

Ով կասի, լեզուն կպտտի, կասի՝ ես 25 ձայն ունեմ, ես այդ մարդու հետևից գնալու եմ։ Կլինի իրավապահ մարմինների միջոցով, կլինի քաղաքական գործիքներով։

2018 թվականին եղել է ոչ բռնի, թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն։ Այս կատեգորիայի նկատմամբ լինելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն, որովհետև դրանք ջարդուփշուր ենք անելու՝ բառիս քաղաքական իմաստով։ Դրանք պետք է արմատախիլ արվեն։ Ընդ որում, եթե հանկարծ պարզվի, որ այդպիսի մտայնություն ունեցող մարդիկ կան նաև ՔՊ-ում, նրանք 10 անգամ ավելի իմ դասակարգային թշնամիներն են»,– նշեց վարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում