Փողերը փակի տակ են, ասել են՝ եթե ՀՀ-ն ֆորպոստ չդարձնեք, բոմժ կդառնաք. Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Հայաստանի Հանրապետությունը մինչև իր հարևանների՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի հետ չունենա նորմալ հարաբերություններ, լինելու է ֆորպոստ։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետը:

Անդրադառնալով Թրիփի հետ կապված ընդդիմության քննադատություններին և հարցին, թե ինչ են ուզում նրանք՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նրանք ուզում են, որ Հայաստանը լինի ֆորպոստ, չլինի խաղաղություն, որպեսզի Ադրբեջան-Թուրքիա ասելով՝ թալանեն։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդդիմությանն առաջարկել է իրենց իշխանությունից հեռացնելու ցանկությունն իրագործելու համար աջակցել նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելուն, ապա գնալ հանրաքվեի։ «Ժողովուրդը կասի՝ «ոչ», մենք հրաժարական կտանք, կգնանք»,- հավելել է Միրզոյանը:

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում