ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էդգար Առաքելյանին։
ԱԺ-ի կազմը համալրած Առաքելյանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց․
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ՀՀ քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։
Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։










