Հարցնում են՝ երաշխքիը որն է, երաշխիքն այն է, որ փոխշահավետ է. Միրզոյանը՝ TRIPP-ի մասին

ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը։ Խորհրդարանը քննարկել է TRIPP համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը։ Նախարար Միրզոյանը հայտարարել է, որ այս նախագծով Հայաստանը ոչ միայն կապաշրջափակվի և հասանելիություն կստանա նոր շուկաներին, այլև կարևորագույն հանգույց կդառնա արևելք-արևմուտք հաղորդակցության մեջ։ Հնարավո՞ր է՝ TRIPP-ը գործարկվի մինչև խաղաղության պայմանագրի վերջնական վավերացումը։ Ընդդիմության հարցին նախարարը տվել է հաստատական պատասխան՝ նշելով, որ TRIPP-ի գործարկման համար խաղաղություն անհրաժեշտ է, և այդ խաղաղությունն արդեն կա։

Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում