2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

Այսօր Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի համանախագահությամբ կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը, որն անցկացվել է Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստի հետ մեկտեղ։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համատեքստում՝ կենտրոնանալով տնտեսական, էներգետիկ դիմակայունության և ԵՄ-ի բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող առանցքային բարեփոխումներին, որպես Հայաստանի 2024–2027 թվականների Դիմակայունության և աճի պլանի հիմնական հենասյուներից մեկը։

Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, Հայաստանը և Եվրոպական միությունը գնահատել են բազմաոլորտ բյուջետային աջակցության ծրագրի ներքո իրականացվող բարեփոխումների առաջընթացը։ Կողմերը քննարկել են 2026 թվականի հիմնական հենանիշները, ներառյալ՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանն անհրաժեշտ միջոցառումների առաջընթացը։

Մասնակիցներն ընդգծել են բարեփոխումների իրականացման արդյունավետ մշտադիտարկման կարևորությունը և անդրադարձել մոնիտորինգի համատեղ տեխնիկական կոմիտե ստեղծելու հարցին՝ առաջընթացին պարբերաբար հետևելու նպատակով։

Հայաստանը և ԵՄ-ն նաև քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ոլորտներն ընդգրկող կապակցվածության ծրագրերի փաթեթը՝ ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման և կայուն տնտեսական աճին աջակցելու կարևորությունը։

Հայաստանը և Եվրոպական Միությունը վերահաստատել են բարեփոխումների առաջմղման, ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համատեղ հանձնառությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը էներգետիկ ոլորտում պատրաստվածության, բարեփոխումների իրագործման և Հայաստան-ԵՄ գործընկերության առաջիկա առաջնահերթությունների շուրջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում