2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՄՄարիամ Մխիթարյան

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք՝ ավելի քան 10 ամիս արտաքսվելուց հետո։ Նրա վերադարձը համաձայնեցվել է ԱՄՆ-ի, Պանամայի և Կոլումբիայի կառավարությունների հետ՝ գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Մաչադոյի գործողությունների մասին անմիջականորեն տեղյակ աղբյուրին:

Նրանց խոսքով՝ գործիչը Պանամայից Կոլումբիա է թռել մասնավոր ինքնաթիռով և կիրակի ցամաքային ճանապարհով հատել է Վենեսուելայի սահմանը։ Նրա տեղաշարժերին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ թռիչքը տեղի է ունեցել անցյալ շաբաթվա վերջին, իսկ ուղևորության ընթացքում Մաչադոյին պաշտպանել է ամերիկյան մասնավոր անվտանգության գործակալությունը։ Ըստ այդ աղբյուրի՝ Միացյալ Նահանգները Վենեսուելայի իշխանություններին տեղեկացրել է Մաչադոյի վերադարձի մասին՝ զգուշացնելով նրանց չմիջամտել կամ չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է սպառնալ նրա անվտանգությանը։

Ընդդիմության առաջնորդի՝ հայրենիք վերադառնալու նախորդ մի քանի փորձը ձախողվել է։ Նրա խորհրդականներից մեկը սեպտեմբերին հայտնել էր, որ Մաչադոն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում յոթ անգամ փորձել է վերադառնալ Վենեսուելա, բայց ամեն անգամ մերժվել է։ Հաղորդագրություններ են եղել, որ ԱՄՆ-ն ներգրավված է նրա վերադարձի ձգձգման մեջ, սակայն Վաշինգտոնը հերքել է դա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում