2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովն անձերի հարց չի քննելու, քննելու ենք իրավահարաբերությունները. Արման Եղոյան

Ազգային ժողովում ստեղծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը նպատակ չունի քննել կոնկրետ հոգևորականների կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արարքները, այլ զբաղվելու է բացառապես պետություն–եկեղեցի իրավահարաբերությունների կարգավորմամբ և օրենսդրական բացերի լրացմամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի մանդատին, անելիքներին և հնարավոր հրավիրյալների շրջանակին։

«Եթե դուք կարդացել եք հանձնաժողովի մանդատը՝ հանձնաժողովը անձերի վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձերի հարց չի քննելու, հանձնաժողովը անձերի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ։ Սա քրեական դատարան չի, որտեղ քննարկում են անձի արարք։ Սա իրավահարաբերությունների քննիչ հանձնաժողով է, ոչ թե անձերի արարքների վերաբերյալ քննիչ հանձնաժողով»,- ասել է Եղոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում