2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին՝ ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանը մեղադրել է Իրանի կրթության նախարարին՝ ներքին գործերին միջամտելու մեջ

Ադրբեջանի գիտության ու կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է անվանել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը, որը վերաբերում է հանրապետությունում կրթության խնդիրներին ու ադրբեջանական դպրոցներում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը:

Նախարարությունն Իրանի պաշտոնյաներին խորհուրդ է տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով։ Մասնավորապես, գերատեսչությունում պնդել են, թե Իրանի վարած քաղաքականության արդյունքում երկրում չկա որևէ դպրոց, որտեղ դասավանդումն իրականացվի ադրբեջաներենով: Ըստ ադրբեջանցի պաշտոնյաների՝ այդ լեզվով ուսուցումը չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Մինչդեռ Իրանի շուրջ 40 մլն բնակիչ բնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», - նշվում է հայտարարության մեջ:

Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայ Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում միասնական դպրոցական համազգեստի ներդրմանը և առաջարկել է կրթության իրավունքից զրկված աղջիկների համար ստեղծել «անվճար կրթական միջավայր»։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ իր երկրի համալսարանները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ «համազգեստը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն»:

Սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը հստակեցրել էր դպրոցական համազգեստի, իսկ հոկտեմբերին՝ ուսուցիչների հագուստի պահանջները։ Կանոնները նախատեսում են գործարար ոճ և բացառում են հագուստի տարրերը, որոնք հակասում են երկրում կրթության աշխարհիկ բնույթին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում