Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցնում են կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ-ներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն, նախընտրական քարոզչությունն արգելվում է։

«Այդ խախտումը կատարելը հանգեցնում է տուգանքի նշանակման՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։

Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։

Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,-նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում