«Առողջ քննադատություն է, որը կարող է տեղիք տալ բանավեճի»,– հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հոդվածի վերաբերյալ հարցին։ Արմեն Գրիգորյանը հոդվածը վերնագրել է «ԵՄ անդամակցության պատրանքը», անդրադարձել Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով՝ Գրիգորյանն իր դիրքորոշումը հայտնել է նաև կուսակցությունում քննարկումների ընթացքում։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան











