Քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված օրենսդրական նախագծերը քննարկվում են տնտեսվարող սուբյեկտների հետ

Քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված օրենսդրական նախագծերը քննարկվում են տնտեսվարող սուբյեկտների հետ

Քիմիական նյութերի անվտանգ կառավարման օրենսդրական հենքի ձևավորումը Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման կարևոր բաղադրիչ է և բխում է ՀՀ Կառավարության ծրագրով ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած հանձնառություններից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ մշակվել է քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված օրենքի և «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման վերաբերյալ նախագծերի փաթեթը, ինչպես նաև իրականացվել է դրա խորացված կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ)։

Նախատեսվող կարգավորումների շուրջ առաջին հանրային քննարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ վտանգավոր քիմիական նյութերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների, այդ թվում՝ դեղագործական ոլորտի հիմնական ներմուծողների և արտադրողների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ, քննարկվել են նախատեսվող կարգավորումների կիրառման առանձնահատկությունները, տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Քննարկումները կշարունակվեն տնտեսավարող սուբյեկտների այլ խմբերի հետ ևս՝ ապահովելով շահագրգիռ և ազդակիր կողմերի մասնակցությունը քիմիական նյութերի անվտանգ կառավարման իրավական դաշտի կատարելագործման գործընթացին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում