Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը:

«Հարգելի' քաղաքացիներ,

նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Միգրացիայի և քաղաքացիությ ան ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։

Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։

Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, առաջարկում ենք մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձեզ հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում