Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։
Ի պատասխան 1lurer.am-ի հարցման, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունները։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից։










