Երևանում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
«Հայաստանը պատրաստ է լիարժեք ներդրում ունենալ ընդհանուր ջանքերում և աշխատել յուրաքանչյուրի հետ՝ ապահովելու, որ Երևանում ձեռք բերված»,- իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը։
«Այսօր Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն, թող սա լինի այն պահը, երբ խոսքից անցնում ենք գործի, մասնատվածութունից՝ համագործակցության»,- նշել է վարչապետը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան










