COP17-ի շրջանակում Ղրղզստանի նախարարներն այցելել են «Թումո» կենտրոն

COP17-ի շրջանակում Ղրղզստանի նախարարներն այցելել են «Թումո» կենտրոն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պատվիրակությունները ճանաչողական այցեր են կատարում կրթամշակութային տարբեր հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովան և լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանի ուղեկցությամբ այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական միջավայրին ու ենթակառուցվածքներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում