Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանական Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր) երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Նա չկարողացավ գլխավերևում պահել 189 կգ: Այս վարժությունում նա 4-րդն է:

Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգի պարգևատրման արարողությանը մասնակցեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում