Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց Հայաստանի ազգային հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։
Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում։











