Շինարարների փողոցում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները. ավագանու նիստում ընդդիմադիրների բողոքներին արձագանքել է Երևանի փոխքաղաքապետը: Փամբուխչյանի խոսքով՝ տարածքը վերադարձնում են հանրությանը, և կրպակների փոխարեն լինելու է կանաչ գոտի:
Քննարկված նախագծերով՝ հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողի երթևեկությունը կլինի անվճար, 1532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկից։
Ընդդիմադիրները դժգոհել են նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների փոփոխությունից: ՔՊ-ից հիշեցրել են, որ Երևանն ունեցել է 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքապետներ, որոնք ունեն առանձնատներ ու շքեղ մեքենաներ, մինչդեռ մայրաքաղաքին ժառանգություն են թողել ինքնակամ կրպակներ:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում:





