Հոկտեմբերի 12-ին Լեհաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական Creotech Instruments ընկերություն։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորզ Բրոնան և տնօրենի տեղակալ Յակուբ Բոշինսկին ներկայացրել են ընկերության գործունեությունը, տիեզերական տեխնոլոգիաների և արբանյակային համակարգերի մշակման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հնարավորությունների շուրջ:










