Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է

Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

«Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության դրսևորումներ են։ Նմանատիպ դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։

Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները», - ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում