ՔԿՀ-ներում և փակ հաստատություններում հոգեկան առողջության պաշտպանության հարցերը՝ տարածաշրջանային համաժողովի օրակարգում

ՔԿՀ-ներում և փակ հաստատություններում հոգեկան առողջության պաշտպանության հարցերը՝ տարածաշրջանային համաժողովի օրակարգում

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը «Հոգեկան առողջությունը քրեակատարողական հիմնարկներում և փակ հաստատություններում» թեմայով քննարկման ընթացքում հանդես է եկել բացման խոսքով՝ կարևորելով ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունը, խնդիրների վաղ հայտնաբերումը, ինքնավնասման և ինքնասպանության ռիսկերի կանխարգելումը, ինչպես նաև մասնագիտական աջակցության և միջգերատեսչական համագործակցության ապահովումը։

Նա անդրադարձել է ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով հոգեկան առողջության պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործման և մարդակենտրոն մոտեցման կարևորությունը։

Համաժողովն անցկացվել է Եվրոպայի խորհրդի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում