Միջազգային քրեական դատարանը վճռականորեն մերժել է ԱՄՆ իշխանությունների կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցները: Դա հետևում է դատարանի հայտարարությունից, որը մեջբերում Է Reuters-ը։
«Սա փորձ է խոչընդոտելու արդարադատությունը և խանգարելու Դատարանին իրականացնելու այն խնդիրները, որոնց համար ստեղծվել է։ Սա հարձակում է իրավունքի գերակայության և միջազգային իրավական կարգի հիմքերի վրա, հարձակում այն պարզ սկզբունքի վրա, որ ոչ ոք օրենքից վեր չէ»,- նշվում է Դատարանի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ արգելելով կառույցի հետ գործարքները՝ հաղորդում է Reuters-ը։








