Ուրբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ներառել է իր պատժամիջոցների ցանկում՝ ըստ գերատեսչության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հաղորդագրության։
Associated Press-ը նախկինում նշել էր, որ Վաշինգտոնը վաղուց քննադատում է ՄՔԴ-ն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունների համար։
Սեպտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն նաև դիմակայում է վերահսկողությունից դուրս եկած ինստիտուտին, որը հայտնի է որպես ՄՔԴ»: Ամերիկացի առաջնորդը կոչ է արել բոլոր երկրներին դուրս գալ այդ կազմակերպությունից:
Ուրբաթ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄՔԴ-ի գործողությունները, այդ թվում՝ ԱՄՆ զինվորականների, սահմանային պահպանության աշխատակիցների ու «ընտրված առաջնորդների» նկատմամբ քրեական հետապնդումը, խախտում են ԱՄՆ ինքնիշխանությունը:
The Hill պարբերականը նշում է, որ պետքարտուղարությունը 180 օրով լիցենզիա է տվել ՄՔԴ-ի հետ փոխգործակցությունը շարունակելու համար: Այդ ընթացքում իրավաբանական ու ֆիզիկական անձինք պետք է դադարեցնեն աշխատանքն այդ կառույցի հետ:








