Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին,- ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը պետք է պահպանել, որովհետև այն առաջին հերթին ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին, որոնք պատմական հնարավորություն են ստացել խաղաղ համակեցության, համագործակցության ու բարիդրացիության համար: Վարչապետը հիշեցրել է՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ տարածաշրջանային հաղորդուղիներն ապաշրջափակվելու են տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության սկզբունքների հարգմամբ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:













