«Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում խախտումներ են բացահայտվել

«Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում խախտումներ են բացահայտվել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում