Ձայնից զրկում, նիստերից հեռացում. ինչ սանկցիաներ են կիրառվելու պատգամավորների նկատմամբ

Պատգամավորների թույլ տված էթիկական կանոնների հնարավոր խախտումները քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովը խիստ սանկցիաներ գործիքակազմում չունի, սակայն հույս կա եղած այսպես ասած «պատժամիջոցներով» հասնել օրենսդիր մարմնի ներկայացուցիչների էթիկայի մակարդակի բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ կարգապահական միջոցների թվում են նախազգուշացումը, մեկ նիստի ընթացքում խոսա-փողից հանդես գալու իրավունքից զրկումը, նիստերից հեռացումը և մինչև յոթ օր ԱԺ նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից զրկումը։

Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում