Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնի տեսախցիկներով արձանագրվել է ներնետման դեպք ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում։
ՔԿԾ-ի փոխանցմամբ՝ արագ արձագանքման խումբը զննել է տարածքը, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ։
Շշին կպչուն ժապավենով ամրացված է եղել 2 փաթեթ, որոնցում առկա է եղել ընդհանուր 18,6 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։ Շշի մեջ հայտնաբերվել են նաև 5 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։








