Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ կանխելու համար փողոցը չնախատեսված հատվածներով անցնելու դեպքերը: Նրանց դիտարկմամբ՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կան կոնկրետ հատվածներ, որտեղ հաճախ խախտումներ են լինում: Ի դեպ, փողոցը սխալ տեղով անցնելու համար պատասխանատվությունը խստացվել է՝ տուգանքի չափը կրկնապատկվել է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:









