Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 3-10-ը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում ներկայացնում է «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրությունը բնակավայրի բնակիչներին և փառատոնի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից արվեստի տարբեր արտահայտչաձևերին և արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։

Շվանիձորի մշակույթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետներն ու արվեստագետները կանդրադառնան մշակույթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարավորություններին և Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։

Փառատոնի օրերին հայ և օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաև վարպետության դասեր՝ ստեղծելով անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և ստեղծագործող անհատների համար։

«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտված է մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի, կրթության և մշակութային ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, հայ և միջազգային արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսության խթանմանը, մշակութային զբոսաշրջության հոսքերի խթանմանը, Շվանիձորը՝ որպես ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ ձևավորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Նախաձեռնության առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխոսող, կայուն զարգացող և ինքնաբավ համայնք դիրքավորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպությունն ու ստեղծագործական ներուժը։

Նախատեսված ծրագրերը բաց են արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և մշակութային զբոսաշրջիկների համար։

Փառատոնի առաջին թողարկման մեկնարկը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում