Արհեստական բանականության գործիքները, որ լայն թափով բոլորի կյանք են ներթափանցում, իրենցից նաև վտանգներ են ներկայացնում: Գլխավոր վտանգը անձնական տվյալների արտահոսքն է: Վերջերս, օրինակ, միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին, որ ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել: Մասնագետները նշում են՝ AI-ի հետ շփվելիս հնարավորություն կա արգելել, որ մեր տված ինֆորմացիան օգտագործվի գործիքի զարգացման նպատակով, մյուս կողմից պետք է չտրամադրել հատկապես անձնագրային, բանկային տվյալներ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան








