Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանը վերածել խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական ու մարդկային փոխանակումների խաչմերուկի․ Բալայան

Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանը վերածել խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական ու մարդկային փոխանակումների խաչմերուկի․ Բալայան

Սեպտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

«Միջոցառմանը ներկա էին Լյուքսեմբուրգի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, եվրոպական և միջազգային կառույցների, գործարար, ակադեմիական և հասարակական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պետական օրհներգերով՝ «Helvetia» երգչախմբի կատարմամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստանի անկախության 35-ամյա ուղուն՝ ընդգծելով, որ անկախությունը ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև շարունակական գործընթաց և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ամենօրյա ընտրություն։

Անդրադառնալով Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերություններին՝ դեսպանն առանձնահատուկ կարևորեց վերջին տարիներին արձանագրված շոշափելի առաջընթացը՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության գրասենյակի բացումը, քաղաքական երկխոսության և խորհրդարանական կապերի ակտիվացումը, պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև երկու երկրների համայնքների և քաղաքների միջև կապերի խորացումը։ Նա նաև կարևորեց Եվրոպական միության առաքելության կազմում Լյուքսեմբուրգի մասնակցությունը՝ որպես Հայաստանի տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված աջակցության գործնական դրսևորում։

Դեսպան Բալայանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին՝ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ հիշատակելով Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ Պատգամավորների պալատի ընդունած բանաձևերը և հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի առանձնահատուկ բնույթը։

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ դեսպանը մատնանշեց առևտրի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական ոլորտի, արհեստական բանականության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում առկա զգալի ներուժը։

Դեսպան Բալայանն ընդգծեց նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի՝ աշխարհագրությունը հնարավորության վերածելու ընդհանուր ձգտումը՝ նշելով, որ Հայաստանը նպատակ ունի իր տարածաշրջանը վերածել խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական ու մարդկային փոխանակումների խաչմերուկի։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի իշխանություններին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցության և երկու երկրների միջև գործընկերության զարգացմանն ուղղված հանձնառության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում