Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործում

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։

Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները։

Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունն ու տեխնիկական հնարավորությունները՝ անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող ծրագրերին։

Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձն ու ծառայությունները, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենային ենթակառուցվածքներին առնչվող այլ ուղղություններում:

Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը, ինչպես նաև զարգացման առաջիկա նախագծերը։

Մետրոպոլիտենից հայտնում են, որ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում