Արևմուտքին կուրորեն վստահելու և խոսքին հավատալու պատրաստակամությունը չար կատակ խաղաց ԽՍՀՄ ղեկավարության հետ՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի միջոցառմանը:
«ԽՍՀՄ փլուզումը խորհրդային ղեկավարության մի քանի սերունդների ներքին անհավասարակշռության և սխալների հետևանք է։ Նեղ ու ոչ ադեկվատ գաղափարական կաղապարները պրագմատիզմի փոխարեն, ոչ պրոֆեսիոնալիզմը և ակնհայտ խնդիրները գորգի տակ թաքցնելը քայլ առ քայլ սրում էին իրավիճակը երկրում։ ️Խորհրդային առաջնորդները ցանկանում էին դուր գալ Արևմուտքին, իսկ արևմտյան առաջնորդները ցանկանում էին աշխարհը վերաձևել իրենց հարմար ձևով և ստանալ, պոկել իրենց, ցանկալի է, մեծ բաժինը խորհրդային ժառանգությունից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումը իսկական ողբերգություն էր տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, ովքեր մեկ գիշերվա ընթացքում արթնացան այլ երկրում:
«Արևմուտքում Ռուսաստանի մասին դեռ ասում են՝ պետք է ավարտին հասցնենք կայսրության քանդումը՝ չնայած արևմտյան քաղաքակրթության մաս դառնալու ՌԴ-ի բազմամյա փորձերին»,- նշել է Կրեմլի ղեկավարը։
Պուտինի խոսքով՝ եզակի երկիր կառուցած նախնիների ժառանգությունը պետք է ամրապնդվի, բայց առանց ապագայի անցյալը կորցնում է իր իմաստը:








