830 հազար 417 աշխատատեղ. օգոստոսին արձանագրված թիվը բացարձակ ռեկորդային է: 2017-ի համեմատ 4 անգամ ավելացել է նաև աշխատավարձի ֆոնդը. կառավարության նիստում ցուցանիշները ներկայացրել է վարչապետը: Տարվա 9 ամիսների արդյունքներով պետական բյուջե է մուտքագրվել 2 տրիլիոն 308 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելի է 14,7 տոկոսով։
Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշների աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա վկայում է այն մասին, որ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը, և առաջիկայում Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Կառավարության հավանությանն է արժանացել նաև 2027 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:







