Մեծ Բրիտանիայի կառավարությունը հնարավոր է համարել երկրի վերադարձը ԵՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հնարավոր է համարել երկրի վերադարձը ԵՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիտարկում է երկրի վերադարձը ԵՄ՝ Եվրոպայի հետ երկարաժամկետ հարաբերությունների վերակառուցման շրջանակում։ Այս մասին վարչապետ Էնդի Բըրնեմը հայտարարել է BBC-ի հետ հարցազրույցում։

Բըրնհեմի խոսքով՝ Brexit-ի ներկայիս համաձայնագիրը «ավելի շատ վնաս է պատճառել, քան օգուտ», և անհրաժեշտ է ուսումնասիրել հարաբերությունները վերականգնելու տարբերակները։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ԵՄ վերադարձը Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու միակ տարբերակը չէ։ «Մենք կարող ենք ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա»,-ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ մյուս տարբերակներից է ԵՄ-ի հետ Մաքսային միություն վերադարձը, ինչպես կոչ է արել ֆինանսների նախկին նախարար Ջորջ Օսբորնը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև քննարկում է վերադարձը Եվրոպական միասնական շուկա: Վերջին տարբերակի օգտին հանդես են գալիս լիբերալ դեմոկրատները:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©