COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԱՄՆ-ն դուրս է եկել Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն կազմակերպությունից. ABC

ԱՄՆ-ն դուրս է եկել Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն կազմակերպությունից. ABC

Միացյալ Նահանգները դուրս է եկել Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբից (GRECO), որը ստեղծել է Եվրոպայի խորհուրդը (ԵԽ)՝ 1999 թվականին: Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակին:

Հեռուստաալիքի տվյալով՝ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում է ուղարկել կազմակերպությունից դուրս գալու մասին: Եվրոպայի խորհուրդը ափսոսանք է հայտնել այդ որոշման կապակցությամբ՝ հուսալով, որ համագործակցությունը վերսկսվի: «GRECO-ն նախկինի պես բաց է Միացյալ Նահանգների հետ համագործակցության վերսկսման համար՝ Կոռուպցիայի կանխարգելման համատեղ ջանքերի շրջանակներում», - նշվում է ԵԽ հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհուրդը GRECO-ն ստեղծել է որպես 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված Կոռուպցիայի դեմ քրեական իրավունքի կոնվենցիայի պահպանմանը հետևող մարմին: Մասնակցելու իրավունք ունեն և՛ ԵԽ անդամ, և՛ ոչ անդամ պետությունները: Միացյալ Նահանգները GRECO-ին միացել է 2000 թվականին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում