Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 13 անձի և ընկերության նկատմամբ, այդ թվում՝ ռուսական, չինական, հոնկոնգյան և պակիստանյան, որոնք, Վաշինգտոնի տվյալներով, օգնել են Իրանին զենք և զենքի բաղադրիչներ ձեռք բերել։ Սահմանափակումների տակ հայտնված ռուսական ընկերություններն են MG-Flot LLC-ն, որը գործում է Կասպից ծովում, և A.S. Yakovlev Design Bureau-ն, որը մշակում է ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
ԱՄՆ ֆինանսների նախարարության և պետքարտուղարության հայտարարած պատժամիջոցներն ուղղված են տնտեսապես մեկուսացնելու Իսլամական Հանրապետությանը և ստիպելու նրան բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ։
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը շեշտում է, որ պատժամիջոցները նպատակ ունեն թուլացնել զենքի ստեղծման ծրագրերը վերականգնելու Թեհրանի հնարավորությունները և մեծացնել Իրանի գնումների ջանքերին աջակցողների ծախսերը։
Օգոստոսին NBC News-ը, հղում անելով «Եվրոպայից ստացված կառավարության փաստաթղթին», իր կայքում հաղորդել էր, որ Ռուսաստանը Կասպից ծովի միջոցով Իրանին մատակարարում է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, զինամթերք և պայթուցիկ նյութեր, որոնք կօգնեն Թեհրանին համալրել ԱՄՆ-Իսրայելական պատերազմի ընթացքում վնասված զենքի պաշարները։










