Դեսպան Մկրտչյանը հանդիպել է «Ապրելու արվեստ» միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է «Ապրելու արվեստ» միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Ապրելու արվեստ» միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ։ Այս մասին դեսպանը հայտնել է սոցցանցի իր էջում։

«Պատիվ ունեցա հանդիպելու աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարին և զրուցելու խաղաղության մասին նրա ուսմունքի շուրջ։

Խոսեցինք նաև ներքին խաղաղության և երկխոսության կարևորության մասին՝ տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղություն կառուցելու ճանապարհին։

Շնորհակալ եմ իմաստուն և ոգեշնչող զրույցի համար», ասվում է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում