Կապանում և Մեղրիում իրականացվել են ծրագրեր՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում: Կապանի գործարանը R2D Սյունիք ծրագրի շրջանակում ստացել է 98 հազար եվրո, Մեղրիի մթերման կենտրոնին էլ տրամադրվել է 99 հազար եվրո՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար: Սյունիքի աջակցության ծրագրում ներառված է 3 ոլորտ՝ արտադրություն, զբոսաշրջություն և սննդի վերամշակում՝ ընդհանուր բյուջեն՝ 11 մլն եվրո է։
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան










