Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ խստացնելով Ռուսաստանից ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները:

Ըստ փաստաթղթի՝ ֆիզիկական անձանց արգելվում է ԵԱՏՄ երկրներ, Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ավելի քան մեկ միլիոն կանխիկ ռուբլի տանել: Արգելքի խախտման դեպքում կանխիկ գումարը կառգրավվի:

Բացի դրանից՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար արգելքը կգործի անկախ միջոցների չափից։

Բացառություններ կարվեն կառավարության սահմանած օդանավակայաններով փող տեղափոխելու դեպքում։

Ավելի վաղ Ռուսաստանում ֆիզիկական անձանց համար սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք ռուբլի, ընդ որում՝ սահմանափակումները չէին վերաբերում Ադրբեջանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում