COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն  մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիր

Այսօր տեղի ունեցավ «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից:

Ծրագրի շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ Եվրոպական միությունն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտոնապես մեկնարկ տվեցին ծրագրին, որը կիրականացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

Հանդիպումը հնարավորություն էր վերանայելու ծրագրի ռազմավարական ուղղությունն ու նախատեսվող գործողությունները, հաստատելու առաջին տարվա աշխատանքային պլանն ու բյուջեն, ինչպես նաև տրամադրելու անհրաժեշտ ուղղորդում՝ ապահովելու արդյունավետ իրականացումը, շահագրգիռ կողմերի համակարգված համագործակցությունը և համապատասխանությունը ազգային առաջնահերթություններին ու ԵՄ աջակցությամբ Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության և էկոհամակարգերի վերականգնման նպատակներին։

Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը և ակնկալում է առաջիկա երեք տարիներին համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում