Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին

Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր վերսկսմանը: «Մենք ասել էինք, որ Պետդումայի ընտրություններից հետո պատրաստ կլինենք վերսկսել շփումները: Սակայն հենց ընտրությունների օրերին ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորեցին Ռուսաստանի տարածքը: Մինչ այդ հարվածում էին մեր նավթավերամշակման գործարաններին, փորձեցին շրջափակել Սև ծովը: Ինչի՞ համար էր Wildberries-ի և Ozon-ի պահեստների թիրախավորումը»,- ասել է ՌԴ նախագահը, հավելել՝ ռուսական ուժերը չէին կարող չպատասխանել, իսկ այժմ Կիևը խոսում է հրադադարի մասին, հատկապես՝ էներգետիկ:
«Բայց նրանք պետք է զգան ռուսական պատասխան հարվածների հետևանքները և հասկանան, որ ոչ մի սրացում չի բերի իրենց ցանկալի արդյունքի: Այսպես կոչված հաշտեցմանն ուղղված գործողությունները և բանակցությունները վերսկսելու առաջարկը սեղանին են: Սակայն մենք դեռ պետք է մտածենք: Բոլոր որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը»,- նշել է Կրեմլի ղեկավարը
Պուտինը մեկնաբանել է Եվրոպայից հնչող հայտարարությունները, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում եվրոպական մայրցամաքի համար: Նա սադրանք է որակել նման գնահատականները:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ մենք չենք պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում, այդ թվում՝ Բալթյան երկրներում։ Այո, այնտեղ խախտվում են ռուսախոս մարդկանց իրավունքները, բայց մենք արձագանքում ենք մարդասիրական մակարդակով՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է նա։
Դիտումներ60









