ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։

Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ վերացնելու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովելու Խաչատրյանի բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնելու նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալու բուժման նպատակով մեկնել Գերմանիա։

ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը»,- «Լուրերին» տեղեկացրել են գրասենյակից:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©