COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի հերթական նիստը։

Քննարկվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման կարգին և պայմաններին, ինչպես նաև հիվանդության հիմքով պատժից ազատմանը, ազատված անձանց նկատմամբ վերահսկողությանը վերաբերող օրենսդրական նախագծերը։ Անդրադարձ է կատարվել նաև գործնականում Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Պրոբացիայի ծառայության կողմից արձանագրված խնդիրներին։

Նիստն անցկացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում